Նոր հակառուսական սանկցիաներ են նախապատրաստում
Tue, 17 Nov 2026 23:00:32 +0400

Եվրամիությունը բանակցություններ է վարում՝ հերթական հակառուսական սանկցիոն փաթեթը սահմանելու համար։ Դրանք առնչվելու են բանկային ոլորտին, կրիպտակտիվային գործարքներին եւ այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերին։ Այս մասին րում է Politico պարբերականը։ Նոր սանկցիոն փաթեթը ամենայն հավանականությամբ կհաստատվի դեկտեմբերին։ Նոր սանկցիաները ավելի են հստակեցնում այն սահմանները, մինչեւ ուր Եվրոպան պատրաստ է առաջ գնալու՝ Ռուսաստանի դեմ սանկցիոն քաղաքականության մեջ։ Որոշ դրույթներ նախապատրաստվելիք սանկցիաներին դժվար թե ընդունվեն վերջնականապես, քանի որ Կիպրոսը, Հունաստանն ու Մալթան դեմ են։ Դրանք վերաբերում են նավերի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր