Ստորգետնյա բունկերներ կկառուցեն՝ զինվորականների համար
Wed, 18 Nov 2026 21:30:30 +0400

Միացյալ Նահանգները մտադիր է Մերձավոր Արեւելքում 17 երկաթբետոնե բունկեր կառուցել՝ հրթիռային եւ դրոնային հարձակումների ժամանակ ամերիկացի զինվորականների անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Defense News-ը։ Տասը բունկեր կկառուցվի Իսրայելում, հինգը՝ Սաուդյան Արաբիայում եւ երկուսը՝ Լիբանանում։
Նման որոշում կայացվել է այժմյան Իրանական հակամարտության էսկալացիայից հետո, երբ իրանական հարձակումների հետեւանքով ոչ պակաս, քան քսաներեք ամերիկացի զինվորական էր զոհվել։Բունկերները կունենան երեք սեկցիաներ։ Պատերն ու տանիքները կլինեն խիստ ամրացված։ Նախատեսվում է, որ բունկերները պետք է պատրաստ լինեն շինարարության պայմանագրերի կնքումից քառասունհինգ օր անց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր