Վան Գոգի 180 մլն դոլարանոց կտավը՝ աճուրդում
Wed, 18 Nov 2026 21:23:10 +0400

Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավի շուրջ վեճը հարթվել է աճուրդից ընդամենը մեկ օր առաջ։ Sotheby’s-ը նոյեմբերի 17-ին հայտնել է, որ ներկայիս սեփականատերերը համաձայնության են հասել նախկին տերերի՝ Հեդվիգ և Սամուել Ֆիշերների բոլոր օրինական ժառանգների հետ։
Ժառանգները վիճարկում էին 1936 թվականի վաճառքի հանգամանքները՝ պնդելով, որ հրեական ընտանիքը ստիպված էր բաժանվել նկարից նացիստական հալածանքների հետևանքով կրած ֆինանսական կորուստների պատճառով։ Ներկայիս սեփականատեր ընտանիքը կտավը ձեռք էր բերել 1975 թվականին։
Համաձայնությունից հետո 1890 թվականին ստեղծված գործը նոյեմբերի 18-ին Նյու Յորքում աճուրդի կհանվի նախատեսված կարգով։ Սպասվող գինը շուրջ 180 մլն դոլար է․ սա նախնական գնահատական է, իսկ վերջնական արժեքը պարզ կդառնա աճուրդում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր