Փաշինյանն ասաց՝ որտեղ է ապրում Սննա Հակոբյանը
Thu, 19 Nov 2026 13:24:00 +0400

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր կինը՝ Աննա Հակոբյանը, բնակվում է Կոնդի կեցավայրում, իսկ իր հրապարակային գործունեության վերաբերյալ որոշումները նրա հետ չի քննարկում։ Այս մասին Փաշինյանն ասել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով իր հասցեին Հակոբյանի հնչեցրած քննադատությունների և ամուսինների համատեղ բնակության մասին հարցերին։
Վարչապետի խոսքով՝ Աննա Հակոբյանն ինքնուրույն է որոշում՝ որ հարցերի շուրջ խորհրդակցել իր հետ, իսկ որոնք քննարկման կարիք չունեն։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ կնոջ քննադատություններից չի վիրավորվում՝ դա համարելով ժողովրդավարական հասարակության բնական դրսևորում։ Նրա խոսքով՝ եթե իրեն կարող են քննադատել այլ անձինք, այդ թվում՝ օտարերկրացիները, ապա նույն իրավունքն ունեն նաև ընտանիքի անդամները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր