Ձեզ դատի եմ տալու. լրագրողը՝ Փաշինյանին
Thu, 19 Nov 2026 14:43:10 +0400

Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին մեղադրել է Եռաբլուրի թեման քաղաքական նպատակներով շահարկելու մեջ՝ նրա հասցեին մի քանի անգամ հնչեցնելով «եղկելի» բնորոշումը։
Փաշինյանի խոսքով՝ լրագրողը և մի շարք քաղաքական ուժեր Եռաբլուրը վերածել են քաղաքական մանրադրամի՝ այն օգտագործելով սեփական շահերի համար։ Վարչապետը հայտարարել է, որ նման գործելակերպն անընդունելի է, և այսուհետ Եռաբլուրի անունը շահարկողներին կոչ է անելու դադարեցնել այդ վարքագիծը։
«Դուք այդ ճանապարհին եղկելի եք, պարզապես եղկելի»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով. «Սատկացնելու եմ բոլոր Եռաբլուրը մանրադրամ սարքողներին»։
Նա ընդգծել է, որ չի պատրաստվում հանդուրժել Եռաբլուրի թեմայի նման շահարկումները։
Ի պատասխան՝ Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնել է, որ «եղկելի» բառի համար դատական հայց է ներկայացնելու Փաշինյանի դեմ։ Վարչապետն էլ հորդորել է նրան դիմել դատարան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր