Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում
Thu, 19 Nov 2026 16:15:45 +0400

Հենց միայն այն, որ Հայաստանի դատարանը չի համարձակվում դատել, չի ուզում, հրաժարվում է դատել Ամենայն հայոց կաթողիկոսին, պետք է ազդակ լիներ ՀՀ իշխանությունների համար՝ կոռեկտ արտահայտվելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխը հանդիսացող անձի մասին: Հայաստանի դատարանը, ՀՀ դատարանի դիրքորոշումը, ՀՀ դատարանի վարքը ձեզ համար որեւէ նշանակություն չունե՞ն, հարգելի իշխանավորներ եւ իշխանական պատգամավորներ: Եթե կաթողիկոսի պաշտպանությունը լիներ միայն ընդդիմության գործը, դեռ կարելի կլիներ ձեր հակաեկեղեցական պահվածքը բացատրել իշխանություն-ընդդիմություն հակասություններով: Բայց դուք արհամարհում եք Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետեւորդներին, թքում նրանց հոգու մեջ, պղծում ամեն սուրբ բան՝ հանուն ձեր առաջնորդի՝ եկեղեցու հասցեին դուրս տված ցնդաբանությունների: Այսինքն, ինքնանպատակ այլանդակությամբ եք զբաղված, ինչ է թե՝ ձեր առաջնորդը հասնի իր սեւեռուն նպատակին, որը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ մեր խնդիրների հետ:
Քաղաքական պուտանկաների այս «էլիտան», որ ցավալիորեն հայտնվել է Հայաստանի իշխանության ղեկին, հրաշալի գիտակցում է, որ Վեհափառ հայրապետը ոչ մի առնչություն չունի իրենց ձախողումների հետ: Հաստատ, Գարեգին Երկրորդը չի հանձնել Արցախը: Նա չի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, նա չի հայաթափել Արցախն ու հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր թողել թշնամու «բարեխնամությանը»: Նա չի ադրբեջանական զորքերը բերել Հայաստանի սուվերեն տարածք, հետ քաշել մեր դիրքերը: Հաստատ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի նշանակում հաստագլուխ նախարարներին ու նրանց տեղակալներին։ Ամենայն հայոց կաթողիկոսը հաստատ որեւէ կապ չունի քաղաքական եւ իրավական այս «բեսպրեդելի» հետ, որ օրվա իշխանություններն են հաստատել երկրում: Գուցե ընտրությունե՞ր է կեղծել հոգեւոր առաջնորդը: Մհեր Գրիգորյան, միջամտե՞լ է, արդյոք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր սահմանազատիչ եւ սահմանագծիչ գործողություններին… Ո՞չ: Բա ինչո՞ւ են ձեր գործերն այդքան վատ, ինչո՞ւ է Ադրբեջանը հավակնում նորանոր գյուղերի ու ճանապարհների:
Քաղաքական պուտանկաների ԱԺ ֆրակցիան նախօրեին առիթը բաց չթողեց՝ կաթողիկոսին 10-15 անգամ ավազանի անունով դիմելու, ենթադրաբար՝ ժողովրդի հոգեւոր զգացմունքները վիրավորելու եւ ոտնահարելու համար: Ո՛չ առիթ, ո՛չ պատճառ կար ընդդիմությանը դրդելու՝ խանգարել ԱԺ նիստը եւ ի վերջո լքել դահլիճը: Ի՞նչ ուզեցաք ասել դրանով… Ձեր արածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լակոտություն: Չեք էլ հասկանում, որ ձեր կիսախելագարի պատճառով ու դրդմամբ եք հայտնվել մի կռվի մեջ, որ ո՛չ Հայաստանի Ազգային ժողովի, ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ հայ ժողովրդի հետ կապ չունի: Այդ կռիվը մերը չէ, սա սատանայի կռիվն է Եկեղեցու եւ հոգեւոր դասի դեմ: Եվ իմացեք՝ դուք ձեր պահվածքով ոչ թե օգնում եք կիսախելագարին, այլ ավելի եք խորացնում այն անդունդը, որ գոյացել է հայ ժողովրդի եւ ձեր միջեւ, իշխանության եւ ընդդիմության միջեւ: Վաղը կստանաք ձեր պահվածքի պատասխանը: Ու եթե կրկին ձեր ու ձեր ղեկավարի հասցեին ամբիոնից հնչեն «դավաճան», «հողատու», «կապիտուլյանտ», «հայադավ», «հայակեր», «բ-ի տղա», «թուրքի շպիոն» որակումները, հանկարծ չփորձեք թռնել տեղից եւ ազատություն տալ ձեր վերջույթներին: Ամեն ինչ այս դեպքում համամասնության մեջ է՝ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես:
Ռուբեն Ռուբինյանին առանձին անդրադառնամ: Չափերդ շատ չե՞ս անցնում, երիտասարդ: Ուրիշ էլ ի՞նչ վիրավորանքներ գիտես, որ կարելի է հասցնել Ամենայն հայոց կաթողիկոսին: Էդ ապուշ սադրանքներդ՝ եթե տղամարդ ես, դուրս արի եւ փողոցում հնչեցրու: Քաղպուտանկաներով ու անվտանգության աշխատողներով շրջապատված՝ ինչ ասես, կարելի է դուրս տալ: Բայց դու դուրս արի փողոց եւ փորձիր նույնն անել հայ հավատացյալների մեջ: Մեծ կտորդ ականջդ կմնա, կատակ չեմ անում: Վերջին անգամ ե՞րբ ես եկեղեցի մտել… Չես հիշում… Չես հիշում, որովհետեւ վտարված ու անիծված եք մեր հավատի տներից: Բա մի հատ մտածիր՝ ինչքա՞ն կարող է ձգվել այս հիմար կացությունը, մինչեւ ե՞րբ կարող եք մնալ իշխանության՝ մերժված, վտարված ու անիծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայաստանի Հանրապետությունից եւ հայ ժողովրդից:
Ռուբինյանը Հայ առաքելական եկեղեցին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին հայտարարեց «կոռուպցիայի վահան», այսինքն՝ պաշտպան: Երանի Ռուբինյանն իմանար, թե ինչ է կոռուպցիան, բայց դա չէ էականը: Պարոն Ռուբինյան, քաղպուտանկաների մեծ մասը, նկատել եմ, ընդգծված հարգանքով է խոսում մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մասին: Կա-չկա՝ նա հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներից է, այո՞:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր