Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

«Да здравствует самый гуманный суд в мире»

«Да здравствует самый гуманный суд в мире»

Fri, 20 Nov 2026 13:06:24 +0400


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Պաշտպանական կողմը միջնորդել է հետաձգել նիստը՝ փաստաբաններին հնարավորություն տալով մասնակցելու մեկ այլ անհետաձգելի դատական նիստի։ Սակայն դատավոր Սարգիս Պետրոսյանը դեմ է արտահայտվել այդ առաջարկին։

Դատավորը հայտարարել է, որ առավելագույնը կարող է ընդմիջում տրամադրել՝ միաժամանակ նշելով, որ պաշտպանական կողմն արդեն չարաշահում է դատարանի համբերությունը։

«Առավելագույնը, որ կարող ենք անել՝ ընդմիջում հայտարարելն է։ Դուք արդեն դատարանի համբերությունը չարաշահում եք»,- ասել է Սարգիս Պետրոսյանը՝ հայտարարելով ընդմիջում։

Իրավիճակին արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ հեգնանքով հիշատակելով հայտնի արտահայտությունը. «Ոնց են ասո՞ւմ՝ «Да здравствует самый гуманный суд в мире»»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով