Ուրբաթ , 26 Հունիսի 2026

«Օրեշնիկ» համակարգը միջուկային մարտագլխիկ կունենա․ Վ․ Պուտին

«Օրեշնիկ» համակարգը միջուկային մարտագլխիկ կունենա․ Վ․ Պուտին

Wed, 13 May 2026 21:00:30 +0400


«Օրեշնիկ» հրթիռային համակարգը կարող է ունենալ միջուկային մարտագլխիկ։ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ «Օրեշնիկը» մարտական հերթապահության է կանգնել 2025 թվականից։ Այն համարվում է միջին հեռահարության հրթիռային համակարգ, որը ցամաքային տեղակայման է, եւ նաեւ կարող է ունենալ միջուկային մարտագլխիկ։

ՌԴ նախագահը նաեւ շնորհավորել է զինվորականներին՝ «Սարմաթ» հրթիռային համակարգի բարեհաջող փորձարկման համար։ Պուտինը նաեւ ասել է, որ արդեն այս տարվա վերջին նաեւ «Սարմաթը» կկանգնի մարտական հերթապահության։ «Սարմաթ» հրթիռային համակարգի հեռահարությունը 35 հազար կիլոմետր է։ Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայումս ունի հեռանկարային հրթիռային համակարգեր, որոնց անալոգը չկա ողջ աշխարհում։ Աշխատանքները շարունակվում են նաեւ «Բուրեվեստնիկ» եւ «Պոսեյդոն» համակարգերի ուղղությամբ։ Դրանք ներկայումս գտնվում են ավարտական փուլում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին Thu, 18 Jun 2026 11:30:13 +0400 Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում …