Դուք և խաղաղությունն աղերսներ չունեք
Fri, 20 Nov 2026 13:13:24 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը խորհրդարանի ամբիոնից քննադատել է իշխանական պատգամավորներին՝ հիշեցնելով վերջին տարիներին նրանց հասցեին հնչած մեղադրանքներն ու քաղաքական գնահատականները։
Նա նշել է, որ իշխող ուժն այս ութ տարիների ընթացքում այնքան պիտակավորումներ է ստացել, որ այդ թեմայով խոսելն անգամ տեղին չէ։
«Պատերազմներ ու այսքան դժբախտություն բերած կուսակցությունն ու խաղաղություն բառերը համադրելի չեն։ Մի՛ արժեզրկեք խաղաղություն բառը։ Դուք և խաղաղությունն աղերսներ չունեք»,- հայտարարել է Գասպարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր