Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորումը 15 մարդու կյանք է խլել

Կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորումը 15 մարդու կյանք է խլել

Sun, 22 Nov 2026 22:52:33 +0400


Հնդկաստանի Մանիպուր նահանգում կոնտրաֆակտ ալկոհոլի օգտագործման հետեւանքով տասնհինգ մարդ է զոհվել։ Զանգվածային թունավորման պատճառով՝ եւս հարյուր ութսուն մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է India Today պարբերականը։ Համաձայն հաղորդման, իշխանությունները հանձնարարել են նահանգի երկու առաջատար բուժկենտրոններին ապահովել զանգվածային թունավորումից տուժածների բուժսպասարկումն ու բուժումը՝ բարձր մակարդակով՝ ապահովելով նաեւ անհրաժեշտ հավելյալ օգնություն։ Զուգահեռաբար՝ հանձնարարվել է իրավապահներին եւ այլ պատկան մարմինների սկսել հետաքննություն եւ պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու մանրամասները։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, զանգվածային թունավորումից տուժածներից շատերի մոտ ախտանիշները համապատասխանում են մեթանոլից թունավորման ախտանիշներին։ Զանգվածային թունավորման շրջան ուղարկվել են բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ աշխատողների հավելյալ բրիգադ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով