Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր․ Մերց

Եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր․ Մերց

Mon, 23 Nov 2026 21:23:32 +0400


Ինչո՞ւ Ֆրիդրիխ Մերցը փոխեց դիրքորոշումը և համաձայնեց, որ Գերմանիան պաշտպանության համար ավելի շատ պարտք վերցնի։ Նոյեմբերի 22-ին Sat.1-ի եթերում այս հարցը կանցլերին տվել են դպրոցականները՝ հիշեցնելով նրա նախկին խոստումը։ Մերցը պաշտպանել է իր որոշումը․ նրա գնահատմամբ՝ հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն դեռ անցյալ տարի կփլուզվեր։

Մերցը շրջադարձային է համարել 2025 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն։ Կանցլերի խոսքով՝ Դոնալդ Թրամփի հետ այդ հանդիպումից հետո իր համար պարզ էր, որ Գերմանիան և մյուս եվրոպական երկրները ստիպված են ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության համար։ Գերմանիայի տրամադրության տակ եղած միջոցները, ըստ նրա, դրա համար բավարար չէին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է

Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր ռազմական դասավորումների մասին է Wed, 08 Jul 2026 17:15:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով