Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել

Tue, 24 Nov 2026 08:15:52 +0400


Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ստանձնելով պաշտոնը, առաջարկել է աշխատակազմին եւ ավագանու անդամներին՝ հանձնաժողով ստեղծել եւ արձանագրել, թե ավագանու որ անդամներն են բացակայում նիստերից. «21 ավագանի է ընտրվել, եւ առաջիկա 5 տարիներին մենք միասին ենք աշխատելու՝ ի շահ մեր համայնքի եւ բնակչության: Եթե պետք է պարզապես մանդատ ստանանք եւ դնենք ջեբներս` գնանք տուն, ես դրա կողմնակիցը չեմ եղել, հիմա՝ առավել եւս: Դրա համար, օրենքի սահմաններում, նայենք` ոնց է լինում, համապատասխան հանձնաժողով կազմվի, եւ մեր ընկերներին ասենք, որ չի կարելի անհարկի տեղը բացակայել նիստերից»:

Ավագանու անդամ է նաեւ Լոռվա Բերդ համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, բայց պարտվեց Գրիգորյանին: Ներսիսյանը ներկա չէր ավագանու անդրանիկ նիստին եւ Արմեն Գրիգորյանի երդման արարողությանը: Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նիստերին չի մասնակցում։ «Ես մանդատը վերցրել եմ, կմասնակցեմ նիստերին, թե չեմ մասնակցի, դա իմ որոշելիքն է»: Նեղսրտա՞ծ եք ՔՊ-ից։ «Ես ոչ մեկից էլ չեմ նեղսրտել»: Բացի ավագանու անդամությունից, ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք։ «Կորոշեմ, այս պահին իմ տնտեսությամբ եմ զբաղվում, ամեն ինչ առջեւում է»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Wed, 25 Nov 2026 08:15:29 +0400 Նախօրեին սահմանադրության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով