Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ

Tue, 24 Nov 2026 09:45:38 +0400


Նոյեմբերի 29-ին կայանալու են Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններ։ Այդ ընտրությունների քարոզարշավին միացել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նախկինում՝ ՀՀԿ-ից, 2018թ․-ից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 22-ին Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել Նոյեմբերյան համայնքի գյուղերում քարոզարշավից, դրանց կից գրառում արել․

«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ: Դեղձավան, Պտղավան, Հաղթանակ: Ջերմ շփումներ իմ սիրելի հայրենակիցների հետ: Հաջողություն մաղթենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի (Մխիթար Խաչիկյան) եւ ավագանու թեկնածուներին»: Շիրակ Թորոսյանի հրապարակած լուսանկարներից մեկում Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանը քարոզչություն է անում, նրա հետեւում կանգնած են Շիրակ Թորոսյանը, Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որը վերջերս մեծ քվեներով հաղթեց ու կրկին համայնքապետ նշանակվեց եւ հիմա եկել է երեւի փորձի փոխանակման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը` Սահմանադրության նախագծի մասին

Սերժ Սարգսյանը` Սահմանադրության նախագծի մասին Fri, 27 Nov 2026 14:05:43 +0400 Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով