Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Ռուսաստանում արգելվել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմը

Ռուսաստանում արգելվել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմը

Tue, 24 Nov 2026 17:52:23 +0400


«Մոնթե» ֆիլմի՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա՝ ռուսական պետական արգելքի հետևանքով։

Genetic Production-ից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։

«Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով։

Գիտակցում ենք, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հանդիսատեսներ, և անկեղծորեն շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության, աջակցության ու վստահության համար։

Մեր թիմն այս պահին դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։

Շնորհակալ ենք ըմբռնման և աջակցության համար»,- ասվում է հայտարարությունում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով