Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400


Հոգեբանները պարզել են, թե որ խառնվածքի եւ բնավորության դեպքում է մարդկանց համար հեշտ եւ որ դեպքում դժվար ռոմանտիկ-սիրային հարաբերություններ ունենալը։ Համաձայն Երուսաղեմի Հրեական համալսարանի մասնագետների ուսումնասիրության, բաց, հաղորդակցվող եւ նոր փորձառությունների հանդեպ հետաքրքրություն ունեցողները եւ նրանց շարքում՝ հատկապես այդ խառնվածքի եւ բնավորության տեր կանայք, ամենից հաճախն են մնում առանց զուգընկերոջ։ Դրա փոխարեն, էքստրավերտությունը, բարեամբույրությունը եւ բարեխղճությունը նպաստում է ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն եւ հատկապես՝ դրանք պահպանելուն։Միաժամանակ՝ առավել հաճախ միայնակ են մնում նաեւ նարցիսիստները։ Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ անկախությունն ու ազատությունը գնահատող մարդիկ ավելի երջանիկ են որ կյանքից բավարարված։ Հանրային ճնշումները, կարծրատիպերն ու ամենատարբեր ցուցումներն ու հորդորներն հաշվի առնող մարդիկ ավելի քիչ են երջանիկ, դժվարությամբ են կարողանում գտնել զուգընկերներ եւ հիմնականում կյանքից գոհունակ չեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ Sun, 22 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով