Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Thu, 26 Nov 2026 13:09:50 +0400


Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նիկոլ, դուրս արի». ի՞նչ է կատարվում Կառավարության մոտ

«Նիկոլ, դուրս արի». ի՞նչ է կատարվում Կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:42:25 +0400 Այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով