Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Մանախն ազատվեց բանտից

Մանախն ազատվեց բանտից

Thu, 26 Nov 2026 22:04:53 +0400


Արթուր Այվազյանի` Մանախի փաստաբան Աննա Ծառուկյանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալը բանտային կալանքից ազատվել է.

«Հենց նոր դատարանը՝ դատավոր` Ս. Հովհաննիսյանի նախագահությամբ, Մանախի՝ Արթուր Այվազյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի։
Արթուր Այվազյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ 5 միլիոն դրամ գրավի համակցությամբ։

Հիշեցում

Մանախին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 503.1-րդ հոդվածով։
Պայքարը շարունակվում է։
Մանախը վերադառնում է տուն։
Շնորհակալ եմ արդարադատության համար»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում

Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում Mon, 23 Nov 2026 18:37:29 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով