Հայտնի մոդել է մահացել
Thu, 26 Nov 2026 22:00:09 +0400

Մահացել է գերմանացի հայտնի մոդել, դերասանուհի եւ նկարչուհի Վերուշկա ֆոն Լենդորֆը։ Նա 87 տարեկան էր։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։ Վերա Աննա Գոլիբե ֆոն Լենդորֆը ծնվել էր 1939 թվականին։ Ծագումով արեւելա-պրուսական արիստոկրատ ընտանիքից էր։ 60-ականների սկզբներին Ֆլորենցիայում նրան նկատում են մոդելային բիզնեսի ներկայացուցիչները։ Ֆոն Լենդորֆը դարձել է ամենից պահանջված մանեկենուհիներից մեկն աշխարհում։ Նա ուներ 190 սմ հասակ, եւ արտահայտիչ արտաքին։ Բազմաթիվ անգամներ է հայտնվել Vogue-ի շապիկին։ Հանդես է եկել Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոհրապուրանք» կինոնկարում։ Ապա արդեն նկարահանվել է այլ ֆիլմերում, ինչպես օրինակ՝ «Կազինո Ռոյալում»։ Հետագայում զբաղվել է լուսանկարչությամբ եւ գեղանկարչությամբ։ Պոդիում շարունակել է դուրս գալ, չնայած արդեն մեծ տարիքին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր