Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Ի՞նչ պաշտոն են առաջարկել Սիմոն Աբգարյանին

Ի՞նչ պաշտոն են առաջարկել Սիմոն Աբգարյանին

Fri, 27 Nov 2026 10:53:04 +0400


Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»–ի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Նրա թեկնածությունը հաստատել են թատրոնի կոլեկտիվը և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։

Նոր պաշտոնում Աբգարյանը կփոխարինի Արիանա Մնուշկինային, որը 1964 թվականին հիմնադրել է թատրոնը։

Սիմոն Աբգարյանին թատրոնը գլխավորելու առաջարկ էր արվել նաև 2022 թվականին, բայց այն ժամանակ նա հրաժարվել էր այլ ստեղծագործական նախագծերում զբաղված լինելու պատճառով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով