ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը տապալվել է
Fri, 27 Nov 2026 12:59:45 +0400

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական hանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամներն արտահերթ նիստ էին հրավիրել` քննարկելու պետական պաշտոնյաների գործողումները` որպես ԱԺ կողմից խորհրդարանական գործիքի կիրառում։ Նիստը սակայն, տապալվել, է ՔՊ-ականների չներկայանալու պատճառով:
«Մենք ուզում էինք, որ գործողումների հարցը քննարկման թեմա դարձնեինք, ու հասարակությանը տեղյակ պահեինք, թե, օրինակ, ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը ինչի՞ համար էր գնացել Թուրքմենստան կամ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել Թուրքիա` մասնակցելու COP–31–ին։ Թե չէ` յուրաքանչյուրը բացել է զբոսաշրջային գործակալություն և իրենց համար շրջագայում են։ Այդպես չպետք է լինի. պետք է գան ու հաշվետվություն տան հասարակությանը»,– հայտարարեց Էդգար Ղազարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր