Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Եվրոպայում

Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Եվրոպայում

Sun, 29 Nov 2026 11:00:07 +0400


Չինական օնլայն առեւտրի Temu հարթակը համաձայնել է փոխել եվրոպական շուկայում առեւտրի կանոնները, որպեսզի իր գործունեությունը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին՝ կապված սպառողների իրավունքների պաշտպանության հետ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ Փոփոխությունները առնչվում են այն գործողություններին, որոնք կարող են գնորդներին մոլորության մեջ գցել։ Դրանք են՝ կեղծ զեղչերը, հետկանչերը, «համառ առաջարկները», արհեստականորեն գնումների ցանկության խթանումը՝ խաղային մեխանիզմենրի միջոցով, ինչպես նաեւ՝ ապրանքների մասին ոչ բավարար կամ ոչ հավաստի տվյալների տրամադրումը։ Բացի այդ, ընկերությունը հանձնառություն է ստանձնել խստացնել վերահսկողությունը անօրինական եւ վտանգավոր արտադրանքի վաճառքը կանխելու համար։ Եվրահանձնաժողովը հայտարարել է նաեւ, որ մտադիր է հսկելու, թե հարթակը որքանով է կատարում իր ստանձնած հանձնառությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները․ Նաիրի Սարգսյան

Ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները․ Նաիրի Սարգսյան Fri, 22 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով