20/05 ընտրատեղամասում ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են
Sun, 29 Nov 2026 17:56:51 +0400

Սևանի 20/05 ընտրատեղամասում ոստիկանների համար նախատեսված սենյակը ապակեպատ է, և այնտեղից հնարավոր է դիտարկել քվեարկության սենյակը, գրում է «Հետք»-ը։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դոնարա Լալազարյանի փոխանցմամբ՝ ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են։ Ապակու մի հատված բաց էր մնացել։
Մեր դիտարկումից հետո Դոնարա Լալազարյանը նշեց, որ բաց մնացած հատվածն էլ կփակեն։ Շուտով նա մի տրցակ սպիտակ թուղթ փոխանցեց ոստիկաններին, վերջիններս սկսեցին սոսնձել թղթերն ապակուն։
20/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում գրանցված է 1559 ընտրող։ Դոնարա Լալազարյանի տվյալներով՝ ժամը 17։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1033 ընտրող։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր