7 միլիարդ դոլար կներդնեն տարանցիկ երթուղիների զարգացման վրա
Sun, 29 Nov 2026 21:00:36 +0400

Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Թամար Յոսելիանին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել որպես ռեգիոնալ համագործակցության ստացված օրինակ։ Լոնդոնում, ելույթ ունենալով ենթակառուցվածքային ֆինանսավորման ֆորումի ժամանակ, վրացի նախարարը ասել է, որ երկաթուղու արդիականացումից հետո վերջինիս բեռնաթողունակությունը ավելացել է մեկից մինչեւ հինգ միլիոն տոննա տարեկան կտրվածքով։ Յոսելիանին ասել է, որ ներկայումս ռազմավարական խնդիր է դրված «Միջին միջանցքը» դարձնել միասնական ինտեգրացված տրանսպորտային համակարգ, եւ դրա իրականացման համար զարգացվում են մուլտիմոդալ փոխադրումները, միասնականացվում են տարիֆները, սինխրոնազվում են երկաթուղային եւ ծովային երթուղիները, պարզեցվում են մաքսային ընթացակարգերը։ Համաձայն Համաշխարհային բանկի գնահատումների, մինչեւ այս դարի չորրորդ տասնամյակ՝ բեռնաթողունակությունը կարող է ավելանալ չորս անգամ, տեղափոխումների փոխադրման ժամկետն էլ զգալիորեն կրճատվում է։ Վրաստանն առաջիկա տարիներին յոթ միլիարդ դոլար է ներդնելու իր տարանցիկ նշանակության երթուղիների եւ ենթակառուցվածքների զարգացման համար, ասել է վրացի նախարարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր