Հինգշաբթի , 9 Մայիսի 2024

Նիկոլ Փաշինյանի անհաջող ինքնափիառը. որքա՞ն է իրականում նվազագույն սպառողական զամբյուղը

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակերը բարձրացել են: Թոշակների բարձրացման նշանակությունն արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանական մեդիաները չեն դադարում ուռճացնել՝ տարբեր կալիբրի չինովնիկների շուրթերով գովաբանելով ՔՊ-ի կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը: Հասկանալի է, թե ինչու են «լուն ուխտ սարքում». խնդիր ունեն՝ համընդհանուր անկումի ու ավերի մթնոլորտում ինչ-որ կերպ սեփական վարկանիշը բաձրացնելու, ինչ-որ կերպ հույսի լույս վառելու, որ պետության անկման պրոցեսը ծանր չթվա:

Ինքնափիառի գործին լծվել է նաև Նիկոլ Փաշինյանը, որ մի ֆեյսբուքյան ստատուս է գրել՝ փորձելով մի քանի հազար դրամով թոշակների բարձրացումը ներկայացնել որպես դարի ձեռքբերում:
Մասնավորապես՝ նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամից 36000 դարձնելը Փաշինյանը ներկայացրել է որպես աննախադեպ իրադարձություն՝ «մեր երկրի պատմության համար»: «Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը…: Ընդգծեմ նաև, որ 2018 թվականի Հեղափոխության պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նվազագույն կենսաթոշակը ավելի քան կրկնապատկվել է»,-մասնավորապես՝ ավետել է Նիկոլ Փաշինյանն ազգին:
Հայաստանյան տխուր ռեալներին քաջածանոթ ցանկացած մեկի մոտ մի շատ բնական հարցադրում կարող է ծագել՝ իսկ Փաշինյանը տեղյա՞կ է գներից:
Որպեսզի հասկանալի դառնա Փաշինյանի տարած համեմատականի ոչ հիմնավոր լինելը, պետք է արձանագրել, որ բազմաթիվ պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով վերջին 5 տարում արձանագրված գնաճը ավելի քան կրկնակի է կազմում: Ասել կուզի՝ 2018-ի 20000 դրամն այսօրվա 40000-ն է: Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ապրանքատեսակները, որոնք այս 5 տարում առնվազը կրկնակի չափով չեն թանկացել:
Կամ ի՞նչ է ասել նվազագույն պարենային զամբյուղ:
Դա, ըստ էության, բացառապես ցամաք հացի ու մի քանի լիտր ջրի արժեքն է: Նորմալ մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ 37000-ով մի ամբողջ ամիս անցկացնել, եթե, իհարկե, բացի օրվա ընթացքում կես կտոր հացից ու կես բաժակ ջրից ավելին է սպառում: Այլ կերպ ասած՝ նվազագույն պարենային զամբյուղի չափը Հայաստանում պետք է հաշվվի ոչ թե 37-38 հազար դրամ, այլ՝ առվազը 55-60 հազար: Հետևաբար՝ այս իրավիճակում վեր-վեր թռնելն ու նախկինների ֆոնին ավելորդ անգամ ինքնագովազդի փորձերն առնվազը ծիծաղելի են թվում:
Դրա փոխարեն ավելի լավ է մտածել, թե ինչու է Ադրբեջանը բոլոր ուղղություններով հարձակողական զինտեխնիկա կուտակում, կամ ի՞նչ է անելու Սուրեն Պապիկյանը, եթե վաղը նոր պատերազմ պայթի տարածաշրջանում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ …