Մահացել է անվանի բժիշկ Կառլեն Ադամյանը
Sun, 01 Mar 2026 16:42:39 +0400

ՀՀ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է բժշկագիտության բնագավառի վառ ներկայացուցիչ, անվանի բժիշկ-գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, սրտաբանության պրոֆեսոր Կառլեն Ադամյանը։
Նա մեծ ներդրում ունի մեր երկրում սրտաբանության զարգացման, բուժման նոր մեթոդների ներդրման, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործում։
ՀԽՍՀ պետական մրցանակ, Մխիթար Հերացու մեդալ, Ժողովուրդների բարեկամության շքանշան․ նրա կոչումների ու պարգևների շարքը կարելի է երկար թվարկել։
Անվանի մասնագետը շուրջ 500 գիտական աշխատանքի, այդ թվում՝ 4 մենագրության հեղինակ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր