«Իսկ մենք զզվում ենք քո դեմքին նայելուց, hեռացիր». «Ժողովուրդ չկա, միայն ռեսուրսն է քո կողքին». քոմենթներ
Tue, 03 Mar 2026 20:45:38 +0400

Շաբաթ-կիրակի օրերը թեժ էին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների համար: Իշխող թիմը մարզերով շրջեց, կարկանդակ ու կուկուռուզ կերավ, սարեր խոստացավ «հպարտ քաղաքացիներին» ու Երևան վերադարձավ: Բայց պարզվում է` մարդիկ այնքան էլ միամիտ չեն և այլևս չեն հավատում Փաշինյանի քայլերին ու խոստումներին: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից մեկնաբանություններից դա շատ պարզ երեւում է: Մարդիկ ծաղրում ու վիրավորում են իշխող ուժին, և չեն թաքցնում իրենց հիասթափությունը.
Արև Խաչատրյան. «Թատրոնը սկսվեց, գլխավոր դերակատարը նիկոլն ա»:
Շուշան Վարդանյան. «Սկսվեց! Հեսա պեռաշկի, կուկուռուզ, ցեխոտ տարածքներով կքայլեն, Հրազդան գետի ջուրը կխմեն, ամեն ամեն ինչ` միայն թե ընտրվեն։
Մեկը ասեր` ընտանիք գոնե պահել սովորիր, նոր երկրի մասին մտածիր»։
Լիլիթ Գասպարյան. «Հլը դրա դեմքի դեբիլ ու անիմաստ արտահայտությունը, վռազ երևում ա, որ անմեղսունակ, շիզոֆրենիկ, հոգեկան հիվսնդ ա, բա դրան շրջապատող խուժանը, խամաճիկ զոմբիները, լավ` ազգիս մեջ որտեղի՞ց էսքան բութ ու անգրագետ մասսա, ամեոբաների հավաքածու»:
Աննա Պողոսյան. «Էսքան ապուշ մասսա»:
Լիանա Պետրոսյան. «Ընտրությունը մոտենում է, դուք էլի սկսեցիք սիրել ժողովրդին, ընտրությունը վերջանա` ձեր սերն էլ կավարտվի, շատ վատ ա, շատ»:
Գագիկ Սիմոնյան. «Բայց էդքան մարդկանց հետ հանդիպեցիք, ով ինչ հարցով դիմեց` ոչ մեկի չօգնեցիք, բոլորին նեղացրեցիք, ո՞ւմ եք սիրում»:
Վալերի Գասպարյան. «Ժողովուրդ չկա, միայն ռեսուրսն է քո կողքին»:
Սերգեյ Սահակյան. «Իսկ մենք զզվում ենք քո դեմքին նայելուց: Հեռացիր»:
Ելենա Մելքումյան. «2026 թվականը ձեր իշխանության վերջին տարին է»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր