Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Սպանել են այն առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն համարում էր Իրանում գերագույն առաջնորդի հավանական իրավահաջորդ. Թրամփ

Սպանել են այն առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն համարում էր Իրանում գերագույն առաջնորդի հավանական իրավահաջորդ. Թրամփ

Wed, 04 Mar 2026 00:14:53 +0400


The New York times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հերքել է այն ենթադրությունները, որ Իսրայելը ստիպել է իրեն հարձակվել Իրանի վրա: Թրամփը պնդել է նաև, որ Իրանը պատրաստվում էր հարձակվել իր հարևանների և Իսրայելի վրա, և նա որոշում է կայացրել պատերազմ սկսել՝ այդ գործողությունը կանխելու համար։ ԱՄՆ հետախուզության մոտ կանգնած պաշտոնյաները նշել են, որ Թրամփը չափազանցրել է Իրանի կողմից Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքներ ներկայացնելու հավանականությունը»։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել նաև, թե որքան կարող է ձգվել Իրանի դեմ պատերազմը․«Այս պահին հնարավոր չէ ասել, թե ռազմական գործողությունների ամբողջական ծավալն ու տևողությունը որքան կլինեն»:

Հիշեցնենք, որ Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը՝ երկրի հիմնական մարդասիրական կազմակերպությունը, երեկ հայտարարեց, որ շաբաթ օրը ԱՄՆ-Իսրայել հարձակումների սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 787-ի: Պենտագոնն իր հերթին հայտարարեցլ է, որ հակամարտության ընթացքում զոհվել է վեց ամերիկացի զինծառայող, իսկ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մարտերի ժամանակ զոհված առնվազն 31 մարդու մասին: Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ Պարսից ծոցում՝ շաբաթ օրվանից ի վեր գրանցվել է վեց մահվան դեպք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհերի թիվն աճում է․ ուսուցիչներ են սպանվել

Զոհերի թիվն աճում է․ ուսուցիչներ են սպանվել Tue, 03 Mar 2026 13:30:13 +0400 Իրանի Մինաբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով