Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր

Wed, 04 Mar 2026 10:40:47 +0400


Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր՝ Իրաքի հյուսիսում հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկչական խմբավորումների։

Թեև ուղղակի չի նշվել, թե դրանք կոնկրետ ինչ խմբավորումներ են, բայց գրեթե կասկած չկա, որ խոսքը գնում է ինչ-որ քրդական ուժերի մասին։

Հենց երեկ ամերիկյան «CNN»-ի թղթակիցը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ ԿՀՎ-ն Իրաքյան Քրդստանի տարածքում զինում է քրդական խմբավորումներին՝ Իրան ցամաքային ներխուժման նպատակով։

Պատերազմի առաջին իսկ օրից տեղեկություներ կային, որ Իրանի դեմ հարվածների նկատելի մասը կենտրոնացած էին նաև այս երկրի արևմտյան սահմանների երկայնքով մեկ սահմանապահ հենակետերի և ենթակառուցվածքների վրա։

Երեկ Իրանի գահընկեց շահի որդին հատուկ ուղերձով թվարկեց Իրանի բոլոր արևմտյան սահմանային նահանգները և դրանցում բնակվող խոշոր քրդական ցեղամիավորումները, կոչ անելով նրանց ապստամբել։

Այս ելույթն այնքան օդիոզ էր, որ նույնիսկ նրա, պատկերավոր ասած, «փռշտալը» եթեր տվող «Iran International» ալիքը, խուսափեց այն տարածելուց։

Համացանցում տարածված Իրանի արեւմտյան քրդաբնակ տարածքների քարտեզը (տեղանունները քրդական տարբերակով են), որի վրա ցույց են տրված իսրայելական և ամերիկյան հարվածները տեղի իրանական սահմանապահ և ռազմական ենթակառուցվածքներին, ուղղակի խոսուն է։

Կասկած չկա, որ ռազմական գործողությունների ետնաբեմում բավական ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիր։

Վարդան Ոսկանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում

«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում Wed, 04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով