Նոր ողբերգություն․ գտնվել են իրանցի 87 նավաստիների դիերը
Thu, 05 Mar 2026 14:37:08 +0400

Շրի Լանկայի ափերի մոտ խորտակված իրանական IRIS Dena ֆրեգատի 87 նավաստիների մարմին է հայտնաբերվել։
Հաղորդվում է, որ Շրի Լանկայի զինվորականները ջրից դուրս են բերել 87 մարմին։ Անձնակազմի ևս 32 անդամ հոսպիտալացվել է, որոնցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք, որ նավը խոցվել է ամերիկյան զինուժի կողմից։
Թեհրանը կոշտ է արձագանքել միջադեպին․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե ԱՄՆ-ն շատ կզղջա այս հարձակման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր