Հինգշաբթի , 5 Մարտի 2026

ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչին զգուշացրել է

ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչին զգուշացրել է

Thu, 05 Mar 2026 16:00:27 +0400


ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավի վրա հարձակվելու համար, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր X էջում։

Նա մեղադրել է ԱՄՆ-ին ծովում՝ Իրանի ափերից մոտավորապես 2000 մղոն հեռավորության վրա հանցագործություն կատարելու մեջ։

«Dena նավը, որը Հնդկաստանի նավատորմի հյուրն էր և տեղափոխում էր մոտավորապես 130 նավաստի, հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում առանց նախազգուշացման։ Հիշե՛ք մեր խոսքերը. ԱՄՆ-ն խորապես կզղջա իր ստեղծած նախադեպի համար», – ընդգծել է Արաղչին։

Ամերիկյան սուզանավը Շրի Լանկայի ափերի մոտ խորտակել է իրանական նավ, որի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով