Թրամփը մարտի 7-ին կհյուրընկալի մի քանի երկրների ղեկավարների
Thu, 05 Mar 2026 17:00:41 +0400

Շաբաթ օրը մի քանի լատինաամերիկյան երկրների առաջնորդներ կժամանեն Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Շաբաթ օրը նախագահը մեր արևմտյան կիսագնդի 12 երկրների ղեկավարներին կընդունի Մայամիում։
Այս նոր լատինաամերիկյան գագաթնաժողովի նպատակն է առաջ մղել ազատությունը, անվտանգությունը և բարգավաճումը մեր տարածաշրջանում։
Կմասնակցեն Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Կոստա Ռիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Սալվադորի, Հոնդուրասի, Պանամայի, Պարագվայի, Տրինիդադ և Տոբագոյի, և հնարավոր է՝ այլ երկրների առաջնորդները», – հայտարարել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր