Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Ֆուտբոլիստը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման

Ֆուտբոլիստը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման

Thu, 05 Mar 2026 20:30:55 +0400


«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Գարի Մագուայերը դատապարտվել է 15 ամիս ազատազրկման՝ Հունաստանում տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Վճիռը մարզիկի նկատմամբ կկիրառվի պայմանական։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղորդման, միջադեպը, որի համար մարզիկը դատապարտվել է, տեղի է ունեցել 2020 թվականին Հունաստասնի Միկոնոս կղզում։ Մագուայերը ձերբակալվել էր ընտանեկան հանգստի ընթացքում։ Մագուայերին նախ մեղադրել էին հարձակում իրականացնելու, ձերբակալմանը դիմադրելու եւ կաշառք տալու փորձի մեջ։

Ըստ այդմ, նա դատապարտվել էր 21 ամսվա ազատազրկման, սակայն բողոքարկումից հետո այդ պատժաչափը հասցվել էր 15 ամսվա։ Հոդվածում ասվում է, որ սպորտսմենի պաշտպանական թիմը մտադիր է շարունակել պայքարը եւ դիմել նոր բողոքարկմամբ՝ Գերագույն դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով