«Հրապարակ»․ Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում

«Հրապարակ»․ Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում

Fri, 06 Mar 2026 10:25:17 +0400


Փետրվարի 18-ին, ժամը 16։00-ին Աջափնյակում կրակոցներ են եղել, ինչի հետեւանքով կան մեկ զոհ եւ վիրավորներ։ «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկը մահացել է։ Վերջինս 45-ամյա երգիչ Արսեն Վարդանյանն է։ Ինչ վերաբերում է հրազենային կրակոցներից վիրավորված անձանց, ապա նրանք տարբեր տարիքի են, ամենաերիտասարդը 18 տարեկան է։ Տուժած անձինք են․ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երեւանի բնակիչներ՝ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը եւ 41-ամյա Գագիկ Սարգսյանը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Գրել էինք, որ կոնֆլիկտը սկսվել է Ա. Վարդանյանին սպանած անձի եւ մյուս կողմից մեկ անձի միջեւ` աղջկա հետ շփվելու պատճառով։ Վեճի առարկան եղել է այն, թե իրենցից ով պետք է շփվի կռվախնձոր դարձած աղջկա հետ, եւ վեճն ավարտվել է զինված հարձակմամբ։ Մենք հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, այս քրեական գործով քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, ինչ խափանման միջոցներ են կիրառվել։ Գլխավոր դատախազությունից, մեր հարցերին ի պատասխան, տեղեկացրին․ «2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 17 անձի նկատմամբ: 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, որից մեկով հայտարարված է հետախուզում: 7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով, 5 անձի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, 3 անձի վերաբերյալ քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը»։ Ի դեպ, Արսեն Վարդանյանին սպանողը դեռեւս չի հայտնաբերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ Fri, 06 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով