Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է
Fri, 06 Mar 2026 19:30:34 +0400

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսին ձերբակալել են Կալիֆորնիայում։ Ձերբակալությունն իրականացվել է ճանապարհային ոստիկանների կողմից։ Նրան կասկածում են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեջ։ Ձերբակալության լուրը հաստատել է Հարավային Կալիֆորնիայի Վենտուրայի շրջանի ոստիկանապետի գրասենյակը։
Սփիրսը մեկ գիշեր է անցկացրել ոստիկանական բաժանմունքում, որից հետո բաց են թողել։ Սակայն մայիսի 4-ին նա պետք է ներկայանա Վենտուրայի շրջանի Բարձր դատարան։Երգչուհու ներկայացուցիչը հայտարարել է, որ Սփիրսն ափսոսում է տեղի ունեցածի համար եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի հետագայում օրենքի խախտումներ թույլ չտա։ Նա նաեւ ասել է, որ ներկայումս երգչուհու հարազատները մշակում են գործողությունների պլան, որը թույլ կտա երգչուհուն վերափոխել ու դասավորել սեփական կյանքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր