«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի

Sat, 07 Mar 2026 08:20:00 +0400


Մեր ձեռքում են հայտնվել Հայաստանում գործող 12 հեռուստաընկերությունների ռեյտինգները` ըստ դիտումների, որոնք հնարավորություն են տալիս նաեւ հասկանալ, թե ինչ է նախընտրում դիտել մեր հանրությունը եւ որ թիվի հարթակն է ավելի ազդեցիկ` առաջիկա ընտրությունների կտրվածքով: Ռեյտինգները չափում է Global CEO Inditronics Media ընկերությունը: Ըստ այդ չափումների, առաջին տեղում իր ռեյտինգով «Արմենիա» հեռուստաընկերությունն է, բնականաբար` սերիալների եւ զվարճանքային հաղորդումների հաշվին: Երկրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է` իր մեծ սփռման հաշվին` այն դիտելու հնարավորություն ունեն բոլոր մարզերում: Որքան էլ զարմանալի է` երրորդ տեղում թիվի 5-ն է, ինչը խոսում է այն մասին, որ հեռուստացույց նայող շարքային մարդիկ ընդդիմադիր եւ այլընտրանքային տեղեկատվության կարիք ունեն: Չորրորդ տեղում «Շանթն» է, հինգերորդը` «Ֆրինյուզը»: Օրինակ, իշխանական «Բուն» թիվին, որը եկավ փոխարինելու ընդդիմադիր Հ2-ին եւ «Երկիր Մեդիային», 11-րդ տեղում է` վերջից երկրորդը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով