Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Sat, 07 Mar 2026 13:52:00 +0400


Չորս տարվա դատական քաշքշուկից հետո` երեկ մեղադրական վերդիկտ է կայացվել Արամ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար: Մինչ այդ, նշված դատական գործով արդեն երկու անգամ արդարացման վերդիկտ էր կայացվել, սակայն դատախազության բողոքարկումների հետեւանքով ի վերջո նա մեղավոր է ճանաչվել։ Նշենք, որ Հարությունյանը 2 օր առաջ կառավարության շենքի դիմաց ակցիա էր անում․ այնտեղ տարել էր պերաշկի։ «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած մեդալակիր շուն։ Այս պեռաշկին դու ուտելու ես Պտղնիում։ Դա էլ քեզ չի հասնում»,-ասել էր նա։

Նրան ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Արձանագրենք, որ այս ակցիայից հետո է Վճռաբեկ դատարանը մեղադրական վերդիկտը կայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով