Որ երկրները կպահպանվեն միջուկային պատերազմից հետո․ գիտնականներ
Sat, 07 Mar 2026 14:30:00 +0400

Գիտնականները կարծում են, որ միջուկային պատերազմից հետո կպահպանվի միայն երկու երկիր աշխարտում՝ Ավստրալիան ու Նոր Զելանդիան։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։ Համաձայն հոդվածի, գիտնականները մոդելավորել են թե ինչ կլինի, եթե արձակվի 12 հազար միջուկային մարտագլխիկ, որը կարող է բերել աղետալի հետեւանքների։ Համաձայն նրանց հաշվարկների, նման իրավիճակում ողջ կմնա մոլորակի բնակչությունից մոտ 3 միլիարդ մարդ։ Սակայն ողջ մնացածներին կսպասի միջուկային ձմեռվա ժամանակաշրանը, որը ամենից սարսափելի մարտահրավերներից մեկը կլինի ողջ մնացածների համար։ Տասնամյակներ շարունակ կլիման մեր մոլորակի վրա կցրտի, շատ տարածքներ կդառնան ոչ պիտանի գյուղատնտեսության համար, կսկսվի մասսայական սով։ Ավստրալիան ու Նոր Զելանդիան միակ երկրներն են, որոնք ունեն եզակի գործոնների մի ամբողջ հավաքակազմ, որը թույլ կտա նրանց հաղթահարել միջուկային պատերազմը եւ պահպանվել։ Առաջնայինը՝ հիմնական միջուկային երկրներից հեռու գտնվելն է աշխարհագրորեն։ Բացի այդ, այս երկու երկրներում գրեթե չկան թիրախներ, որոնց հարկ կլինի միջուկային հարված հասցնել եւ բացի այդ, երկու երկրներում էլ կան պայմաններ նույնիսկ էքստրեմալ պայմաններում գյուղատնտեսական նշանակության կուլտուրաներ աճեցնելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր