Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Քննարկել են բարձր հարստացման ուրանը խլելու ծրագիր

Քննարկել են բարձր հարստացման ուրանը խլելու ծրագիր

Sun, 08 Mar 2026 19:15:42 +0400


Միացյալ Նահանգներն ու Իսրայելը քննարկել են Իրան՝ հատուկ նշանակության ուժեր ուղարկելու ծրագիրը, որի նպատակը եղել է Իսլամական Հանրապետության՝ բարձր հարստացման մակարդակի ուրանի խլումը։ Քննարկումներից հետո՝ երկու կողմն էլ եկել է այն եզրակացության, որ դա պետք է անել հակամարտության ավելի ուշ փուլում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը, վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրի փոխանցած տեղեկությունները։ Հոդվածում նշվում է, որ նշված գործողության համար երկու հիմնական սցենար է դիտարկվել։ Առաջին դեպքում նախատեսվել է, որ այդ ուրանը պետք է Իրանի տարածքից դուրս բերվի, երկրորդ դեպքում՝ պետք է ներգրավվեն միջուկային զենքի մասնագետներ, որպեսզի տեղում այդ ուրանը վնասազերծեն։ Այս դեպքում՝ կմասնակցեն նաեւ ՄԱԳԱՏԷ-ի գիտնականներ եւ մասնագետներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին հակաօրինակա՞ն է․ Սենատի արձագանքը

Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին հակաօրինակա՞ն է․ Սենատի արձագանքը Thu, 05 Mar 2026 11:30:34 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով