Երկու օրում ծախսել են 5,6 միլիարդ դոլարի սպառազինություն
Tue, 10 Mar 2026 19:00:40 +0400

Ամերիկյան զինուժը Իրանի դեմ հարձակման առաջին երկու օրում միայն ծախսել է ոչ պակաս, քան 5,6 միլիարդ դոլարի սպառազինություն։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Համաձայն հրապաակման, տվյալները ներկայացրել է Պենտագոնը՝ մարտի 9-ին ներկայացնելով զեկույց Կոնգրեսին։
Ըստ դրանց, սպասվում է, որ արդեն այս շաբաթ Սպիտակ տան վարչակազմը Կոնգրեսին կուղարկի հայց՝ խնդրելով հավելյալ միջոցներ հատկացնել՝ մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով՝ ռազմական կարիքների համար։ Պենտագոնի զեկույցը միայն ուժեղացրել է անհանգստությունները, որոնք առկա են Կոգրեսում կապված այն բանի հետ, թե ինչպիսի արագությամբ են սպառվում ամերիկյան ռազմական՝ առանց այն էլ սահմանափակ պաշարները։ Պենտագոնում սակայն փորձում են հանգստացնել օրենսդիրներին՝ հայտարարելով, որ ունեն բոլոր անհրաժեշտ սպառազինություններն ու պաշրները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում ռազմական ցանկացած առաջադրանքներ կատարելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր