Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Թրամփի որդիները ներդրում են կատարել ԱԹՍ-ների արտադրության մեջ

Թրամփի որդիները ներդրում են կատարել ԱԹՍ-ների արտադրության մեջ

Tue, 10 Mar 2026 21:30:08 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները՝ Էրիկ եւ Դոնալդ-կրտսեր Թրամփները ներդրումներ են կատարել Powerus ընկերությունում, որը զբաղվում է ռազմական եւ կոմերցիոն նպատակներով օգտագործվելիք ավտոնոմ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։ Այս մասին հայտնում է բրիտանական հայտնի Financial Times պարբերականը։

Նշենք, որ նշված ընկերությունը հայտարարել է, որ միավորվում է Aureus Greenway Holdings գոլֆի ակումբների ցանց ներկայացնող ընկերության հետ, որի բաժնետերերի ցանկում այն ներդրումային կառույցն է, որը պատկանում է նախագահ Թրամփի ընտանիքին։ Եթե գործարքը կայանա, ապա նոր ձեռնարկության բաժնետոմսերը սկսելու է վաճառվել NASDAQ-ում։ Ընկերության եւս մեկ ներդրող է հանդես գալիս Unusual Machines-ը, որի կազմում է Դոնալդ-կրտսեր Թրամփը՝ որպես խորհրդատվական մարմնի անդամ։ Powerus-ը ստեղծվել է 25 թվականին՝ նախկին հատուկ նշանակության զորքերում ծառայած վետերանների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի

«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի Sat, 07 Mar 2026 10:15:00 +0400 Հակառակ բոլոր խոսակցություններին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով