Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է

Հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու ժամանակն է

Thu, 12 Mar 2026 19:15:42 +0400


Ռուս-ուկրաինական, ինչպես նաեւ ամերիկա-իսրայելա-իրանական պատերազմներն ապացուցում են, որ ժամանակակից պատերազմներում հաղթելը կամ պարտվելը ո՛չ երկրի մեծ կամ փոքր լինելու եւ ո՛չ էլ մայրաքաղաք գրավել-չգրավելու մասին են: Ժամանակակից պատերազմներում հաղթանակներն ու պարտություններն ավելի շատ տնտեսության արդյունավետության, կոմունիկացիաների վիճակի, բանակի տեխնոլոգիականացվածության ու ներհասարակական համերաշխությանը վերաբերող մեծություններ են:

Այս առումով, ամենեւին չուզենալով, որ ամերիկա-իսրայելա-իրանական պատերազմը երբեւէ սկսված լիներ, հետն էլ գիտակցելով, թե ինչպես պատերազմը սկսվելու, այնպես էլ դրա ավարտի վրա ազդելու Հայաստանի հնարավորությունները շատ համեստ են, չենք կարող չարձանագրել, որ պատերազմից հետո՝ իր կրած կորուստները հնարավորինս արագ վերականգնելու Իրանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում Հայաստանի լայնածավալ ներգրավվածությունը կարող է ոչ միայն հարեւան երկրին օգնելու մեր պատրաստակամության առհավատչյան լինել, այլ նաեւ՝ մեր տնտեսության վերաակտիվացման իրական հնարավորություն դառնալ, եթե, իհարկե, Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները կայանան «երկիրն ու պետությունը հայ մարդու գործարար ինստինկտներին վստահելու տրամաբանությամբ»:

Սակայն, երբ տեսնում ենք, որ այսքան բան այս երկրի գլխին բերած այսօրվա իշխանություններն այսքան բան բերելուց հետո անգամ չեն հասկացել, որ այն ամենը, ինչն իրենք բերել են այս երկրի գլխին, բերել են ոչ թե այն պատճառով, որ երկրի խաղաղությունը քիչ են կապել թշնամուն զիջումներ անելու հետ, այլ բերել են, որովհետեւ այս երկրի խաղաղությունն ամբողջությամբ թշնամուն արված զիջումներով են պայմանավորել: Երբ տեսնում ենք, որ մեր երկրի գեներալն այսքանից հետո անգամ չի հասկացել, որ ինքն Արցախի Հանրապետության անվտանգությունն ու հարատեւությունը ձախողել է ոչ թե Արցախի Հանրապետության անվտանգությունն ու հարատեւությունն օտար միությունների հետ քիչ կապելու, այլ այդ անվտանգությունն ու հարատեւությունը Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների տնտեսական, ռազմաքաղաքական ու ռազմարդյունաբերական կարողությունների հետ չկապելու պատճառով, հասկանում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի այս երկիրը գալիք ընտրություններում իր ընտրությունը ոչ թե այսօրվա քաղաքական դասի առանձին կողմերի, այլ երկիրն ու պետությունը հայ մարդու գործարար ինստինկտներին վստահողների միջեւ անի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին Thu, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով