Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Sun, 15 Mar 2026 16:30:00 +0400


ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Բեյրութ իր «համերաշխության այցը» ավարտելով՝ հայտարարել է, որ ցնցված է իսրայելական հարվածների հետեւանքներից, որոնք տեսել է այդ երկրում։ «Մենք ականատես եղանք Լիբանանում մասշտաբային ավերածությունների եւ ես ունեմ մտավախություն, որ այդ երկրի հարավը կարող է անկյանք անապատի վերածվել, իսկ Բեյրութի հարավային ծայրամասերը, որոնք ենթարկվում են հարվածների, կարող են ամբողջապես ավերվել»,- ասել է Գուտերեշը։ Նա նաեւ ասել է, որ ռազմական էսկալացիան հարվածել է Լիբանանի ինքնիշխանությանը եւ ներկայումս ՄԱԿ-ը փորձում է կանգնեցնել պատերազմն իր ուենցած հնարավորություններով։ Գուտերեշը նաեւ կոչ է արել «Հըզբոլլահին» հարգել Լիբանանի կառավարության որոշումը եւ փոխանցել ունեցած ողջ զենքն ու զինամթերքը կառավարությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ

Ինչու է Նիկոլն ավելի խոր խոնարհվում Ադրբեջանի եվ Թուրքիայի առաջ Sat, 14 Mar 2026 18:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով