Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ

Mon, 16 Mar 2026 12:09:51 +0400


Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ։
Բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության շրջանակում մեր հայտնի մարզիկները պատրաստակամություն հայտնեցին իրենց օրինակով ու հեղինակությամբ աջակցելու թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։

Խոսեցինք նաև անվտանգության ու խաղաղության մասին։ Խաղաղությունը յուրաքանչյուր ժողովրդի բնական ցանկությունն է, բայց այն պետք է հիմնված լինի երաշխավորված անվտանգության վրա։ Իսկ դրա համար պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ։

Երիտասարդների հետ նման հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև «Առաջարկ Հայաստանին» ծրագրում յուրաքանչյուր լավ գաղափար կարևոր է և կարող է իր տեղը գտնել։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է». Ատոմ Մարգարյան

«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով