Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

ՖԻՖԱ-ն պատժեց Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային

ՖԻՖԱ-ն պատժեց Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային

Fri, 20 Mar 2026 13:30:03 +0400


Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի (ԻՖԱ) նկատմամբ՝ կազմակերպության կարգապահական կանոնագիրը խախտելու համար։

Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պարզել է, որ ԻՖԱ-ն խախտել է կազմակերպության կանոնագրքի 13-րդ (հարձակողական վարքագիծ և արդար խաղի սկզբունքների խախտում) և 15-րդ (խտրականություն և ռասիստական ​​խոսք) հոդվածները։

Արդյունքում, իսրայելական կողմին պարտադրվել է վճարել 150,000 շվեյցարական ֆրանկ տուգանք։

Ավելին, ՖԻՖԱ-ն պաշտոնական նախազգուշացում է տվել ԻՖԱ-ին։ Ասոցիացիան պետք է ՖԻՖԱ-ի հովանու ներքո ազգային հավաքականի հաջորդ երեք տնային խաղերում ցուցադրի «Ֆուտբոլը միավորում է աշխարհը՝ առանց խտրականության» գրությամբ պաստառներ։

Տուգանքի մեկ երրորդը պետք է նաև օգտագործվի խտրականության դեմ պայքարի և նմանատիպ խախտումները կանխելու համապարփակ ծրագրի իրականացման համար՝ որոշման մասին տեղեկացվելուց հետո 60 օրվա ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով

Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Tue, 20 Oct 2026 …