Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Sat, 21 Mar 2026 23:00:50 +0400


Ասիական զարգացման բանկի մասնագետ Ալբերտ Պակը կարծում է, որ վերջին տարիներին Ասիական ռեգիոնի երկրները կարողացել են կրճատել տարբերությունը բարձր պետական ծախսերի եւ ցածր եկամուտների միջեւ, որն ավելացել էր հատկապես կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Այնուհանդերձ, համաշխարհային առեւտրի համակարգում եղած խնդիրները, որոնք առաջացել են այժմ՝ Իրանական հակամարտության պատճառով, կարող են ռեգիոնի վրա շոկային ազդեցություն ունենալ եւ բերել պետական պարտքի ավելացմանը։ Ամենաշատը խոցելի վիճակում են Ասիական զարգացող շուկաները։

Ըստ Moody’s Analytics-ի վերլուծաբան Ստեֆան Անգրիկի էլ, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրները պատմականորեն պայքարել են էներգակիրների շուկայում գնային տատանումների եւ ընդհանուր անկայունության դեմ՝ պետական աջակցությամբ։ Թաիլանդն ու Ինդոնեզիան, արդեն հայտարարել են, որ ցանկանում են ավելացնել վառելիքի համար տրամադրվող սուբիսդիաները, սակայն պետական պարտքի ավելացումը կարող է խնդիրներ առաջացնել այս երկրների վարկունակության հարցում։ Բանգլադեշն ու Պակիստանը գտնվում են առավել խոցելի վիճակում, քանի որ կախված են Մերձավոր Արեւելքից էներգակիրների մատակարարումից։ Սպառնալիքներ կան նաեւ Մալդիվների տնտեսության, ինչպես նաեւ՝ Խաղաղօվկիանոսյան երկրների՝ Տոնգայի, Ֆիջիի եւ Սամոայի համար։ Ու թեեւ գնաճը դեռ 22 թվականին չի հասել, սակայն եթե պատերազմը երկարաձգվի խնդիրները ավելի կխորանան, հետեւանքներն էլ շատ ավելի զգալի կլինեն՝ ժամանակային առումով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել

Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել Thu, 23 Jul 2026 12:15:04 +0400 Զինծառայող Նարեկ …