Պատերազմի օրն իմանալը մի բան կարող է նշանակել
Tue, 24 Mar 2026 14:41:09 +0400

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր վերջին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված սեպտեմբերին հնարավոր պատերազմի վտանգի հետ։ Դանիելյանը իր խոսքում նշեց, որ նման կանխատեսումները կարող են ենթադրել որոշակի բանակցություններ և կապ Ադրբեջանի հետ.
«Ինչպե՞ս են կարողանում հստակ ասել, թե երբ և որ օրը կլինի պատերազմը։ Սա կարող է ցույց տալ, որ կա որոշակի կոմունիկացիա Ադրբեջանի հետ, և նրանք ունեն այս տեղեկությունը», – ասաց պատգամավորը։
Նա նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին պատերազմ չի եղել և եթե խոսվում է զոհերի մասին, ապա պետք է դիտարկել վիճակագրությունը՝ հասկանալու, թե որ իշխանության օրոք որքան հակամարտություն և զոհ է գրանցվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր