Ամերիկյան պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին
Tue, 24 Mar 2026 19:45:45 +0400

Սան Դիեգոյի ամենահին և խոշորագույն լրատվամիջոցներից մեկը՝ «The San Diego Union-Tribune»-ը, հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ «Հայաստան. հույսով ներկված ապագա» հոդվածում լրագրող Մարլիս Քաստ-Մայերսը երկիրը նկարագրում է որպես վառ և հյուրընկալ, որը վստահորեն նայում է դեպի ապագան և խնամքով վերաբերվում իր մշակութային ու պատմական ժառանգությանը։
Հեղինակն անդրադարձել է հնագույն վանքերին ու խաչքարերին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնին և Կասկադին, Հայաստանի պատմության թանգարանին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «The Alexander» հյուրանոցին, «Tumanyans Art» մշակութային-գաստրոնոմիական նախագծին, «Մեգերյան կարպետ» գորգերի թանգարանին, ինչպես նաև էքստրեմալ սպորտի և քայլարշավների սիրահարների համար հնարավորություններին։
Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթ և զբոսաշրջության ու զարգացման լայն հեռանկարներ ունեցող երկիր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր