Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Նիկոլ, այս ատելության մեջ ինչպե՞ս ես ապրում

Նիկոլ, այս ատելության մեջ ինչպե՞ս ես ապրում

Wed, 25 Mar 2026 16:45:20 +0400


Ամեն անգամ երբ փողոց են փակում, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունն անցնի, մոտակա տարածքներում հարկադրաբար կանգնած ավտոմեքենաների վարորդները երկար ազդանշաններով ուղեկցում են շարասյունը՝ դրանով իրենց վրդովմունքը հայտնելով ինչպես փողոց փակելու, այնպես էլ առհասարակ Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ։ Դեռ 2018 թվականին բարձր ազդանշանները կիրառվեցին՝ որպես հայհոյանքի սիմվոլ։ Ուշագրավ է, որ ոչ միայն վարորդներն են հայհոյում անցնող շարասյունն ու պահպանվող անձին, այլեւ անցորդները, որոնք չեն թաքցնում իրենց ուրախությունը այդ արդեն սովորական դարձած ակցիայի նկատմամբ։ Այս տեսարանը Գրիգոր Լուսավորիչ- Զաքյան խաչմերուկում է։

Ընդ որում, այն պարեկները, որոնք նաեւ անցորդների տեղաշարժն են սահմանափակում, նրանք էլ դեմ չեն այս ակցիաներին, իսկ շտապող քաղաքացիներին բացատրում են, թե՝ ձեր անվտանգության համար ենք անում, չե՞ք հիշում՝ ինչպես 8 ամսվա հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին։ Ի դեպ, այդ դեպքը այսօրվա խաչմերուկից մի քիչ վերեւի մասում է տեղի ունեցել՝ Լեւո-Պռոշյան հատվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թող այս սատանայական, Նիկոլին բնորոշ 13 թվի վրա ավարտվի ցանկը․ որո՞նք են այդ 13 կետերը

Թող այս սատանայական, Նիկոլին բնորոշ 13 թվի վրա ավարտվի ցանկը․ որո՞նք են այդ 13 կետերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով