Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը
Thu, 26 Mar 2026 13:30:48 +0400

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Անգլիա։ Պաշտոնական այցի շրջանակներում Գյուլերը հանդիպել է Անգլիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է Ermenihaber-ը։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի և Անգլիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Eurofighter Typhoon» նախագծի շրջանակներում ինքնաթիռի սպասարկման, շահագործման, տեխնիկական ու լոգիստիկ աջակցության պայմանագիրը։ Նաև նշվել է, որ նախագծի շրջանակներում ինքնաթիռների, սարքավորումների և զինամթերքի գնման հիմնական պայմանագիրը ստորագրվել էր 2025-ի հոկտեմբերին։
Անգլիայի վարչապետ Քիր Սթարմերը Թուրքիա էր մեկնել 2025-ի հոկտեմբերի 27-ին և հայտնել, որ որ Թուրքիային կվաճառվի 20 կործանիչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր