Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ

Thu, 26 Mar 2026 23:30:32 +0400


Թուրքական ազգային հավաքականի եւ «Գալաթասարայ» ակումբի դարպասապահ Ուգուրջան Չաքիրը հայտնվել է անգլիական միանգամից երեք ֆուտբոլային ակումբի ուշադրության կենտրոնում։ Կան ռեալ հնարավորություններ, որ նա կարող է իր կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Այս մասին հայտնում է Türkiye Gazetesi-ն։

Չաքիրով մասնավորապես հետաքրքրված են՝ «Տոտենհեմը», «Նյուքասըլ Յունայթեդը» եւ «Ասթոն Վիլլան»։ Անգլիական ակումբները պատրաստ են նրա տեղափոխության դիմաց վճարել 30 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Չաքիրը «Գալաթասարայ» տեղափոխվել է «Տրաբզոնսպորից»՝ այս սեզոնի սկզբին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով